Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբլիսը, սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մախաչկալայի «Անժի»-ի հետ՝ խաղավերջին ավելացրած րոպեին ձեռքից բաց թողնելով հաղթանակը (2:2):
Խաղից հետո Մովսիսյանը խոսել է իր տպավորությոնների մասին.
«Իմ կարծիքով մենք լավ խաղացինք ամբողջ 94 րոպեների ընթացքում և պետք է հաղթանակի հասնեինք:
Ինչու՞ ֆիզիկապես պատրաստ չենք. մենք պատրաստ ենք և դա ապացուցեցինք այօսր: Սակայն այսօր առաջին տեղում գտնվում էր հաջողության գործոնը, անդրադարձները մրցակցին էին ձեռնտու լինում»,-Մովսիսյանի խոսքերն է փոխանցում Р-Спорт-ը:
Հիշեցնենք, որ այս խաղում Մովսիսյանը գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:










































