«Համոզված եմ, որ մեր քաղաքացիները սթափ են վերլուծում իրավիճակը, ամեն ինչ շատ լավ հասկանում են, և պարոն Քոչարյանի համար այդ հնարավորությունը բացառված է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, թե ինքը հավակնում է լինել այս իշխանությունների քաղաքական հակառակորդը: Պատգամավորը համոզված է, որ սերունդներն այս պատմական ժամանակաշրջանը կգնահատենք որպես լուսավոր և նոր հնարավորությունների ժամանակաշրջան: