Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ռոբերտ Քոչարյանը քանդեց հանգույցն ու վերադառնում է

Վերաքննիչ քրեական դատարանը չեղարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի: Միաժամանակ, դատարանը որոշել է, որ պետք է հետ կանչվի նաև գործը Սահմանադրական դատարանից, որտեղ այն ուղարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: Այդպիսով, մի քանի շաբաթ ազատությունից հետո երկրորդ նախագահը դարձյալ կալանավորվում է, կամ, այսպես ասած, գործը վերադառնում է ելման դիրք: Սակայն ելման դիրքն այս իմաստով, իհարկե, պայմանական է, քանի որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո՝ մինչ նրա նոր կալանավորումը, տեղի են ունեցել հիմնարար նշանակության գործընթացներ:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո տեղի ունեցավ դատաիրավական ռեֆորմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում նաև Փաշինյանը արեց մեկ այլ հիմնարար հայտարարություն՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դավադիր պատերազմի վտանգի, իսկ դրան զուգահեռ նաև խոսեց Արցախի նախագահի ընտրության գործընթացի մասին՝ արցախցիներին կոչ անելով քվեարկել այն թեկնածուի օգտին, որը դիրքավորվում է Հայաստանի իշխանության և Հայաստանի փոփոխությունների հանդեպ դրական դիրքերում: Դատաիրավական շոկային թերապիայի նախաձեռնումից հետո տեղի ունեցավ շոկի շարունակությունը Սահմանադրական դատարանի ուղղությամբ, որն ընդհուպ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումը մնաց շոկային զարգացման տրամաբանության մեջ, Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության համատեքստում: Այդպիսով ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը դարձավ Հայաստանում ներքաղաքական բավականին արագ և խորքային գործընթացների կատալիզատոր, ինչի մասին մենք առիթ ենք ունեցել գրել այդ զարգացումներին զուգահեռ: Եվ, եթե հանրագումարի բերելով արձանագրենք նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ Վերաքննիչ դատարանում քննության ընթացքը մի քանի օր առաջ դատավոր Արմեն Դանիելյանը կտրուկ ընդհատել էր և անցել խորհրդակցական սենյակ, որտեղ կայացրած որոշումը հրապարակեց այսօր, ապա, կարծես թե, բավականին ակնառու է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով սկսվեց մի քաղաքական ակտիվ փուլ, որի ավարտն էլ կտրուկ կանխորոշեց Վերաքննիչում գործի ընթացքն, ու դատարանի վճիռը փաստորեն ազդարարեց այդ փուլի ավարտը:

Այդ ընթացքում, իհարկե, տեղի է ունեցել նաև ՌԴ դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, դրանից հետո Հայաստանի ԱԳՆ աննախադեպ դիտողությունը դեսպանին, և դրանից հետո էլ դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ, որին մի քանի ժամ անց էլ հաջորդել էր Վահե Գրիգորյանի աղմկոտ հայտարարությունը: Ի՞նչ փուլ է սկսվել և ավարտվել Ռոբերտ Քոչարյանի «ազատությամբ ու կալանքով», ի՞նչ հանգույց է քանդվել, կամ հյուսվել՝ թերևս հնարավոր կլինի առավել ճշգրիտ գնահատել որոշակի ժամանակահատված հետո: Եվ ի՞նչ փուլ է մտնում Հայաստանը դատարանի ներկայիս որոշումով: Արդյոք դա մարտիմեկյան գործի արդեն դատաքննությա՞ն փուլն է, որը, խոշոր հաշվով, լինելու է Հայաստանի նախորդ համակարգի դատավարությունը: Ի դեպ հատկանշական է, որ այս ընթացքում նաև հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ կա Մարտի 1-ի ուժային գործողությունների վերաբերյալ օտարալեզու հանձնարարական և տեղեկություն, որ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում են եղել օտարերկրյա ուժային ինստրուկտորներ, գաղտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում