Warner Bros կինոստուդիայում առաջին անգամ կին ղեկավար է նշանակվել, հաղորդում է Deadline-ը:
Ստուդիայի առաջին կին ղեկավար է դարձել Էն Սառնոֆը, որը նախկինում գլխավորել է BBC Studios Americas-ն: Այս պաշտոնում նա կփոխարինի պաշտոնանկ արված Քևին Թսուջիհարին: WarnerMedia-ի գլխավոր տնօրեն Ջոն Սթենկի խոսքերով, Սառնոֆը նախկինում արդեն ցույց է տվել նորարարության և ներդրումների հետ արդյունավետ աշխատելու իր ունակությունը, ինչպես նաև լիովին ներգրավվել է կինոարդյունաբերության էվոլյուցիայի մեջ:
Warner Bros-ի նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2019 թ.-ի մարտին: Սա տեղի է ունեցել ներքին հետաքննությունից հետո, որը սկսվել է այն հրապարակումներից հետո, որ նա, իբր, օգտագործել է իր ծառայողական հնարավորությունները՝ երիտասարդ դերասանուհիների առաջխաղացման հարցում: