Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որպեսզի դատական նիստերն անցկացվեն դռնփակ, քանի որ հրապարակվելու են պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Պետական մեղադրող Վահե Դոլմազյանն առարկեց՝ ասելով, թե պիտի ապացուցվեն հեռախոսային խոսակցությունները կամ առանձնատների խուզարկությունների արձանագրությունները, որոնք չեն պարունակում ո´չ պետական, ո´չ ռազմական գաղտնիք։