Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կսկսվի այս տարվա հուլիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին նա հայտարարել է, ելույթ ունենալով խորհրդարանում:
«Մենք հաջորդ ամսից սկսում ենք C-400-ի ընդունումը»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ C-400-ի ձեռքբերումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է:
Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվի համակարգերի գնումից: