Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ռոբերտ Քոչարյանի օգնության կոչը. ի՞նչ ուժեր կգտնվեն

Հունիսի 24-ին տված հեռուստահարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք ունի վերստին իշխանություն լինելու ցանկություն: նա հայտարարեց, որ, եթե լինեն նոր, առավել ասելիք ունեցող, առավել մեծ գիտելիքով երիտասարդներ, ապա ինքն ուրախ կլինի աջակցել նրանց: Ընդ որում, եթե Ռոյթերզին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ փաստացի լինելու է նոր իշխանությանը մարտահրավեր նետելու ունակ միակ ընդդիմությունը, ապա այժմ նա դրա վերաբերյալ հարցին պատասխանում է, որ ժամանակը ցույց կտա, թե էլ ինչ ուժեր կձևավորվեն: Ռոբերտ Քոչարյանը որոշել է փոխել տակտիկա՞ն, թե՞ մտադրությունն ընդհանրապես և չի հավակնում լինել միակ ընդդիմությունը: Ընդ որում, հատկանշական է, որ դա տեղի է ունենում ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո, որը Հայաստանում բավականին աղմուկ բարձրացրեց և որին հաջորդեցին թե դեսպանատան հայտնի պարզաբանումը, թե Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունն աննախադեպ քայլի՝ դեսպանին ներքին գործերի միջամտության համատեքստում զրույցի հրավիրելու մասին:

Դեսպա՞նն է փոխել Ռոբերտ Քոչարյանի տակտիկան կամ նպատակադրումը, և այդ փոփոխությունը եղել է ուղղակի՞, թե՞ այդուհանդերձ դեսպանի հետ քննարկումների ազդեցությամբ երկրորդ նախագահը եկել է եզրահանգման, որ Ռուսաստանը պատրաստ չէ բավարար աջակցություն ցուցաբերել նրա քաղաքական ծրագրերին, իսկ առանց այդ աջակցության հնարավոր չէ իրացնել այդ ծրագրերը, որովհետև դրանց հենարանը կարող է լինել երկուսը՝ Ռուսաստան և ֆինանսա-տնտեսական ռեսուրս:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «կոնսենսուս մինուս 1» ֆորմատի մասին: Ընդ որում հատկանշական է, որ նախորդ տասնամյակում այդ ֆորմատի գաղափարի շրջանառությունը ևս եղել է, ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այստեղ հետաքրքիր է, արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը «կոնսենսուս մինուս մեկի» ներկայիս շրջանառումով ակամայից չի «մատնում» իրեն, թեև իհարկե խոսել որևէ ֆորմատի հեղինակային իրավունքի մասին, դժվար է:

Երկրորդ նախագահն ըստ երևույթին քաղաքական ուժերին առաջարկում է այսպես ասած «կոնսենսուսային ընդդիմության» ֆորմատ, հրաժարվելով իր «հրամանատարության» տարբերակից, որն ակնհայտորեն չարժանացավ քաղաքական արձագանքի: Ավելին, գործնականում բոլորը հայտարարում են, որ չունեն Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցելու օրակարգ: Այս հայտարարությունները լիովին հասկանալի են՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքական կորստաբեր բրենդ է: Քոչարյանը գործնականում առաջարկում է այն մոդելը, որը գործում էր Սերժ Սարգսյանի դեմ ոչիշխանական բեվեռի շրջանում, երբ ինքը դուրս է գալիս հրապարակային դաշտից, մնում է ստվերում: Փաստացի, նա այդ տարբերակն է առաջարկում երիտասարդ ուժերի, թերևս չհավատալով, որ ավելի փորձառուները կգնան այդ ֆորմատի, հատկապես մեկ անգամ անցած լինելով դրանով և կանգնելով խնդիրների առաջ: Խոսքը մասնավորապես ՀՅԴ և ԲՀԿ մասին է:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը գուցե ոչ թե քաղաքական ֆորմատ է առաջարկում, այլ անում է օգնության կոչ՝ քաղաքական առաջնագծից իրեն հետ քաշվելու հնարավորություն տալու կոչ: Դեռևս նախորդ տարի մարտիմեկյան գործով մեղադրվելուց հետո հայտարարելով քաղաքականություն վերադառնալու մասին, Ռոբերտ Քոչարյանն ակնկալում էր այդ հանգամանքը դարձնել պաշտպանական կարևոր ամրություն: Սակայն, ընթացքը ցույց տվեց, որ ամրությունն այդքան էլ լավ չի աշխատում, փոխարենը նրան դնում է քաղաքական կարգավիճակի համար պատասխանատվության առաջ: Մինչդեռ, չունենալով դրա համար անհրաժեշտ մի շարք կարևոր ռեսուրսներ ու նախադրյալներ, Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական «ընդդիմադիր» առաջնագծի ըստ էության աննախադեպ կարգավիճակը դառնում է բավականին խնդրահարույց: Կգտնվե՞ն ուժեր, որոնք կարձագանքեն նրա «դիմաց» կանգնելու կոչին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում