Կիպրոսում, 35-ամյա զինվորականին յոթ ցմահ բանտարկության են դատապարտել, հաղորդում է «Phileleftheros»-ը:
Ինչպես նշվում է, նա սպանել է հինգ կնոջ և երկու երեխայի և, արդյունքում, յուրաքանչյուր զոհի համար մեկ ցմահ բանտարկության դատապարտվել:
Պարզաբանվում է, որ այս դատավարությունն ավարտվել է ընդամենը մեկ նիստով:
Մեղադրյալը ճանաչել է իր մեղքը և ներողություն խնդրել զոհերի ընտանիքներից:
Ընդգծվում է, որ Կիպրոսի պատմության մեջ սա առաջին սերիական մարդասպանությունների դեպքն է: