Միացյալ Նահանգները կարծում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ Ղրիմում հանրաքվեի արդյունքները կեղծվել են Ռուսաստանի կողմից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր անունը բարձրաձայնել չցանկացող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ որոշ քվեատուփեր լցված են եղել քվեաթերթիկներով մինչ քվեարկության մեկնարկը: Պաշտոնյան նշել է նաև, որ հանրաքվեի ժամանակ «մի շարք խախտումներ են տեղի ունեցել»:









































