Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Փոփոխությունների նպատակն է, խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված, Ազգային ժողովի դերի կտրուկ բարձրացումը ինքնավար մարմինների ձևավորման հարցում և ընդդիմադիր ու կառավարող ֆրակցիաների դերակատարման հատուկ ընդգծումը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Դիմելով Արարատ Միրզոյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց. «Ճիշտ չէ՞ արդյոք, որ կառավարությունն առաջադրի ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահներ, իսկ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները՝ անդամներ, որովհետև ձեր մոտեցումները չեն տարբերվելու կառավարության մոտեցումներից՝ ձեր առաջադրած թեկնածուների հետ կապված»:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ՀԾԿՀ-ում քանի՞ անդամ կունենա ընդդիմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: