Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն առաջարկեց հռչակագրային ոճից անցնել շատ ավելի առարկայական ոճի. «Դիզվառելիքի ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով 13 հազար դրամ է, լիտրի հաշվով՝ 13 դրամ: Դիզվառելիքի 3 տոկոս բարձրացումը 39 լումա է: Մենք սա ներկայացնում ենք որպես գնաճային մեծ ճնշո՞ւմ: Նույնը՝ սեղմված գազի պարագայում. աճը 1 դրամ 2 լումա է»:
Մանրամասները՝ տեսանյութում: