Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանի կոշտ պատասխանը Բաքվին․ ի՞նչ է լինելու բանակցային գործընթացի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են ներկայացրել քննարկման համար: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են «զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»:

Դեռ երեկ առիթ ունեցել ենք արձանագրել, որ Մամեդյարովի պնդումները խիստ սուբյեկտիվ են ու ավելի շատ հիշեցնում են Բաքվի օրակարգի մեկնություն կամ Մոսկվային ուղղված առևտրի առաջարկ, որի նպատակը 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող շրջանի ստատուս-քվոյի վերականգնումն է։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: «Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Նախ՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարին հակադարձում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը․ սա Երևանի յուրօրինակ դիվանագիտական պատասխանն է Բաքվին, որով իջեցվում է Մամեդյարովի հայտարարությունների քաղաքական արժեքը։ Սա նաև մեսսիջ է, որ պաշտոնական Երևանը բովանդակային առումով նոր ասելիք չունի, ինչը ենթադրում է, որ բանակցային գործընթացն իրապես մտել է փակուղի։ Այս հարթության վրա Երևանը Բաքվին մեղադրում է խաղաղ գործընթացը խաթարելու հարցում, ինչը բավականին կոշտ գնահատական է։

Ընդհանուր առմամբ՝ Երևանը ձգտում է ստատուս-քվոյի ինստիտուցիոնալիզացիային, սակայն այս ուղղությամբ գործադրված ջանքերն առանձնապես արդյունավետ չեն․ Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունն այլևս չի աշխատում, սակայն, ըստ ամենյանի, գործնական քաղաքականության մակարդակում այլևս վերադարձ չկա նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Համենայն դեպս, դրանց մասին հիշատակում չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության տեքստում։

Մամեդյարովն, անշուշտ, խեղաթյուրել է վերջին հանդիպման բովանդակությունը կամ ավելի ճիշտ՝ դրա մասին տվել է միակողմանի կամ տենդեցիոզ գնահատական, սակայն Ադրբերջանի ԱԳ նախարարի նպատակը չի էլ եղել բանակցային գործընթացի օբյեկտիվ անալիզը։ Մամեդյարովն, ըստ էության, չի թաքցրել, որ բանակցությունները մտել են փակուղի ու Բաքուն մտադիր է պատերազմել։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այդ որոշումն Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ինքնուրուրույն կայացնել չի կարող, ինչի մասին օրերս բաց տեքստով հայտարարել էր այդ երկրի պաշտպանության նախարարը։ Հիմա Բաքուն փորձում է ստանալ պատերազմ սանձազերծելու միջազգային լեգիտիմություն՝ ակնհայտորեն ձգտելով Մոսկվայի քարտ-բլանշին։ Երևանում այսօր ակնարկել են, որ հասկացել են Բաքվի թափանցիկ ակնարկը, սակայն ավելի էական է, որ մեր դիվանագիտական ջանքերն ուղղված լինեն ադրբեջանական մտադրությունների արգելափակմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում