Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
«Համահարթեցման մասով որոշակի մանիպուլյացիա կա՝ հակադրվում է ներկա 23 տոկոս հարկմանը, բայց չի խոսվում, որ 2023թ. հունվարի 1-ից 20 տոկոս է լինելու»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Նրա կարծիքով՝ ապագայում պետք է սահմանվի պետական տուրքերի գոտիականության գաղափարը:
Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում եղել է չհարկվող շեմ. «Բայց դա չի բերել անհավասարության ճեղքվածքի: Չափազանց վտանգավոր է, երբ մի խավը հակադրվում է մյուս խավին»:
Մանրամասները՝ տեսանյութում: