Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Շարունակվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:
Ինչպես հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքին. «Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, քանզի համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Մեզ համար համահարթեցման պահը սոցիալական արդարության դրսևորում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: