ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բաժանող ապառազմականացված գոտի այցելելու հնարավորությունը հունիսի 29 – 30-ը Սեուլ իր այցի ժամանակ: Հունիսի լույս 25-ի գիշերն այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչին։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հրաժարվել Է ճշտել, թե Թրամփը պլանավորում Է արդյոք այցելել ապառազմականացված գոտի: Նաեւ նա նշել Է, որ Սպիտակ տան ղեկավարը չի ծրագրում Կորեական թերակղզի իր այցն օգտագործել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու համար: Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը կհանդիպի երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ ԿԺԴՀ-ի շուրջն իրադրության, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Սեուլի դաշինքի քննարկման համար։