ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկեն Ոկրաինան, Իրանը եւ մի շարք այլ հարցեր: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի:
«Թրամփն Օսակայում G20-ի հարթակներում երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ, նորմալ հանդիպում, այլ ոչ թե ձեւական գագաթնաժողով: Սպասվում Է, որ խոսակցությունն առավելապես նվիրված կլինի տարածաշրջանային անվտանգությանը, ներառյալ Իրանը, Ուկրաինային, Սիրիային, Մերձավոր Արեւելքին, սպառազինությունների նկատմամբ հսկողությանը եւ երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- նշում են ԶԼՄ-ները:
Վարչակազմի պաշտոնյայի տվյալների համաձայն՝ պաշտոնական օրակարգ չկա, սպասվում Է այդ թեմաների քննարկումը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Օսակայում G20-ի գագաթնաժողովում պլանավորում Է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հետ:
Գագաթնաժողովը նշանակված Է հունիսի 28-29-ին։