ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ իրանական կողմը ԱՄՆ-ի հետ երկխոսություն չի վարի՝ նոր պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ «ողջախոհ» ոչ ոք երկխոսություն չի վարի կողմի հետ, որը երկրի դեմ սահմանափակող միջոցառումներ է սահմանում։
Թախթ Ռավանչին նշել է, որ երկխոսությունն օրենքներ ունի, իսկ պատժամիջոցային մթնոլորտում զրույցն անհնար է։