ԵԽԽՎ-ն ռուսական պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է մասնակցել կազմակերպության հուլիսյան նստաշրջանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալության տվյալներով՝ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել օրակարգում փոփոխությունները, որոնք Ռուսաստանի պատվիրակության վերադարձի համար ճանապարհ են բացում։
Նշվում է, որ կազմակերպությունն ընդունել է համապատասխան բանաձևը։
Սակայն փաստաթղթում ասվում է, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամների՝ քվեարկելու և ելույթ ունենալու իրավունքը ենթակա է պատժամիջոցների։