Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը Twitter-ում գրել է բազմակողմանի աջակցության մասին, որը երկիրը պատրաստ է ցուցաբերել Իրանին ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։
«Կուբան համերաշխություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ԱՄՆ-ի կողմից ագրեսիվ լարվածության բորբոքման առջև։ Վաշինգտոնին կոչ ենք անում վերադառնալ երկխոսության և համագործակցության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,-գրել է նա։