Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Կալանավորման խորհրդավոր գիշերը․ Քոչարյանին «սնուցող քիմիայի» գաղտնիքը

Վաղը Ռոբերտ Քոչարյանն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա ԱԱԾ մեկուսարան։ Այդպիսի կարծիք հայտնում եմ ոչ այն պատճառով, որ տեղեկացված եմ դատարանի վաղվա վճռի մասին կամ ամեն ինչ գծագրված է՝ ինչպես պնդում է երկրորդ նախագահը։ Այդ համոզմունքն ամրապնդվեց, երբ լսեցինք Քոչարյանի՝ «5-րդ ալիքին» տված հարցազրույցը։

Երկրոդ նախագահը քաղաքականության մասին հիշում է միայն այն դեպքերում, երբ կալանքի տակ է կամ կալանավորման շեմին է։ Քոչարյանի նման ապաքաղաքական տեսակի համար սա օրինաչափություն է, ընդ որում՝ մի քանի անգամ ապացուցված։ Երկրորդ նախագահը մեկ ամիս ազատության մեջ էր, սակայն այս ընթացքում այդպես էլ որևէ քաղաքական հայտ չներկայացրեց, հանդես չեկավ որևէ հրապարակային հայտարարությամբ ու գոնե իրականություն չդարձրեց իր խոստումը՝ ընդդիմադիր ուժերի առանցք ձևավորելու մասին։ Նույնիսկ այսօրվա եթերում Քոչարյանն, ըստ էության, «ջրեց» այդ հարցը, սակայն նրա մի ակնարկից կարելի էր անգամ չբացառել, որ Քոչարյանը մտածում է նույնիսկ Արցախի հաջորդ նախագահ դառնալու մասին։

Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց այն հարցին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման տարիներին քննարկել է Մեղրին փոխանակելու հարցը, բանական պատասխան չհնչեց, թե ինչպես են կուտակվել իր ու ընտանիքի միլիոնները, միլիարդները՝ այն դեպքում, երբ Ստեփանակերտից Երևան էր տեղափոխվել «երկու վերնաշապիկով»։ Ինչպե՞ս Հայաստանի թիվ մեկ պաշտոնը բացահայտեց Քոչարյանի «տաղանդը», երբ իրապես տաղանդավոր մարդիկ նրա պաշտոնավարման տարիներին ստիպված լքում էին երկիրը՝ չդիմանալով քաղաքական, սոցիալական կեղեքումներին։

Իր ամբողջ պաշտոնավարման շրջանում Քոչարյանը հետևողակնորեն խորացրել է անջրպետը հայաստանցիների ու արցախցիների միջև։ Այսօրվա հարցազրույցում «փայլուն» կերպով շարունակեց այդ քաղաքականությունը՝ ասելով, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Արցախը պետք է իր տեսակը պաշտպանի Հայաստանից։ Նույնիսկ թշնամական երկրի քաղաքական գործչից պատկերացնո՞ւմ եք լսել մտքի նման «փայլատակում»։

Կամ ինչպե՞ս հայաստանցիները կարող են հանդուրժել, երբ գավառական մտածողությամբ մեկը, որը «մարդամեջ» դուրս եկավ Երևան գալու շնորհիվ՝ եթերում հպարտանում է, թե ինքն է «լուսավորել» խավարի մեջ խարխափող Երևանը։

Քոչարյանն առաջ տարավ այն մանիպուլյատիվ թեզը, թե իրեն հետապնդելով՝ փորձում են հանձնել Արցախը՝ մոռանալով, որ Արցախը «հանձնել» է հենց ինքը՝ ամեն անգամ ընտրություն կեղծելով ու համատարած թալանը Արցախի վրա «դուրս գրելով։

Մարդ ինչքա՞ն ցինիկ պետք է լինի, որ Մեղրին հանձնելու մեղադրանքին ի պատասխան իրեն վերագրի մի ամբողջ հաղթանակ, իրենով ծածկի Եռաբլուրի խորհուրդը ու հազարավորների հերոսությունը, մարտիրոսությունը, փորձի նսեմացնել Հայաստանի ու հայաստանցիների դերակատարությունը։ «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»,- քիչ առաջ ասում էր Քոչարյանը։

Այսպիսի մարդը երբեք չի կարող արժանանալ հասարակության ներողամտությանը։ Ապաշխարելու փոխարեն՝ նա իրեն համարում է «լուսավորիչ», աղոթքի փոխարեն՝ չարախոսում է, արդարանալու փոխարեն՝ հարձակվում։

Թերևս չարժեր մեկ ժամ «տնական զրույց» ունենալ սեփական հեռուստաընկերության եթերում՝ պնդելու համար, որ «Գույք՝ պարտքի դիմաց»-ը՝ ռուսական վասալության այդ խայտառակ ակտը, հրաշալի գործարք է։ Մի օր Քոչարյանը թերևս կխոստովանի, որ «Հոկտեմբերի 27»-ը նույնպես «հրաշալի օպերացիա» է, որովհետև առանց դրան չէր առաջանա այն «քիմիան», որը մինչև հիմա սնուցում է Քոչարյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում