Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում բախումների ժամանակ ձերբակալված միակ ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը»: