Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է վերանվանել Վրաստանը՝ հակառուսական ակցիաներից հետո: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջում:
Ըստ Պորոշենկոյի, Վրաստանը պետք է վերանվանվի «Սաքարթվելո»: Նա Ուկրաինայի ԱԳՆ-ին խորհուրդ է տվել բանակցություններ սկսել վրացական կողմի հետ՝ երկրի պաշտոնական անունը փոխելու նպատակով:
Նա նաև խնդրել է ուկրաինացիներին աջակցել Վրաստանին այնպես, ինչպես նրանք են աջակցում Ուկրաինային:
«Աջակցել Սաքարթվելոյին՝ նշանակում է աջակցել Ուկրաինային»,- ընդգծել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիտվայում սկսել են Վրաստանն անվանել նոր անունով:
Սաքարթվելոն Վրաստանի ինքնանվանումն է (վրաց. «քարթվելոների երկիր»):