Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բաքուն առևտուր է առաջարկում Մոսկվային․ նոր պատերազմի ուրվականը

«Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են»,- մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը՝ Turan գործակալությանն ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ընդ որում՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ուշագրավ հայտարարություն է արել՝ պնդելով, թե անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել։

Այլ խոսքով՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ակնարկել է, որ եթե բանակցությունների ընթացքը Բաքվին չբավարարի, ապա նա դիմելու է պատերազմական գործողությունների մարտավարությանը։ Մամեդյարովի այս դիվանագիտական ակնարկը հուշում է, որ Վաշինգտոնում էական համաձայնություններ չեն կայացվել, հակառակ պարագայում՝ դիվանագետի շեշտադրումները միանգամայն այլ կլինեին։

«Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», – նշել է Մամեդյարովը`պնդելով, որ այդ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Մամեդյարովը, բնականաբար, միակողմանի է ներկայացնում բանակցային գործընթացը, կամ այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ մայրաքաղաքում։ Սակայն նույնիսկ նրա խոսքի տողատակից պարզ է դառնում, որ վերջին բանակցություններում Երևանն առաջնային է համարել Արցախի անկախության ու անվտանգության հարցերը, իսկ Բաքուն դարձյալ պնդել է Արցախից ու հարակից տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության վրա։ Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, ու միջնորդներն առավելագույնը ձգտում են վերահսկելի պահել իրավիճակը՝ նպատակ ունենալով կանխել ռազմական գործողությունների վերսկսումը։ Մյուս կողմից գրեթե ակնհայտ է, որ Երևանին չի հաջողվում բանակցային գործընթաց բերել իր օրակարգը, ինչն, ի դեպ, արտացոլված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության տեքստում, որի բովանդակությունն ավելի շատ հայկական դիվանագիտական ձախողման, քան հաջողությունների մասին է խոսում։

Սակայն Մամեդյարովի այսօրվա հարցազրույցի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ինչը առևտրի բացահայտ ուղերձ է Մոսկվային։ Բաքուն փորձում է վերադառնալ 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդած շրջանին, երբ Հայաստանի թիկունքում հյուսվում էր ադրբեջանա-ռուսական դավադրություն, այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ինչը ենթադրում էր ռուսական ռազմական ներկայություն տարածաշրջանում։ Քառօրյա պատերազմը ու հայկական բանակի հերոսական գործողությունները չեղարկեցին այս դավադիր ծրագրի իրականացումը, փոխարենը՝ միջնորդներն առաջարկեցին առաջնագծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, որոնք միջազգայնորեն կերաշխավորեն խաղաղությունը, այլ խոսքով՝ առաջարկվում էր ստատուս-քվոյի ինստիտուցիոնալ ամրագրում։

Բաքուն հետևողականորեն ընդդիմանում էր այս նախաձեռնությանը ու, ի վերջո, կարողացավ հասնել նրա չեղարկմանը, նաև հայկական դիվանագիտության ապաշնորհության հետևանքով։ Ընդ որում՝ հայկական դիվանագիտությանը տրվող գնահատականն ընդհանրական է ու վերաբերում է թե՛ նախահեղափոխական և թե՛ հետհեղափոխական շրջանին։

Հիմա Բաքուն թերևս փորձում է օգտվել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ինստիտուցիոնալ ճգնաժամից ու վերականգնել այն ստատուս-քվոն, որն, ի վերջո, հանգեցրեց պատերազմական լայնածավալ գործողությունների։ Կգնա՞ Մոսկվան նման արկածախնդրության, թե՞ Բաքուն չի ստանա նոր պատերազմ սանձազերծելու քարտ-բլանշ՝ ցույց կտան առաջիկա ամիսների զարգացումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում