Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ձեռք է բերել ռուսական S-400 հակահրթիռային համակարգեր՝ չնայած Միացյալ Նահանգների հնչեցրած պատժամիջոցների սպառնալիքին՝ հաղորդում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիային չի հուզում Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Միացյալ Նահանգների որոշումը:
«Կարևոր չէ, թե ինչ հայտարարություն է արվելու ԱՄՆ-ի կողմից, մենք արդեն գնել ենք S-400», – ընդգծել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ այժմ ամենակարևորը S-400-ի առաքման ժամկետների ճշտումն է: