Սիդնեյի համալսարանը երկամյա հետազոտություն է անցկացրել, որը հաստատում է, որ Android ծրագրերի խանութում կան հազարավոր կեղծ ծրագրեր: Հաղորդում է Onliner- ը:
Հետազոտողները պարզել են, որ Android համակարգը հաճախ է բախվում անվտանգության խնդրին, քանի որ Google Play-ում տեղադրված ծրագրերի վերահսկողությունը անբավարար է: Փորձագետները հայտնաբերել են հազարավոր կեղծ ծրագրեր, որոնք պատճենել են հանրահայտ ծրագրերը և գողանում են օգտատերերի տվյալները:
Նշվում է, որ ավելի հաճախ կեղծիքները հանդես են գալիս Temple Run, Free Flow и Hill Climb Racing խաղերի տեսքով։ Ուսումնասիրությունը հայտնաբերել է Google Play- ում ծրագրերի 50000 կրկնօրինակներ։
Նրանցից մոտ 2040-ը պարունակում էր վնասակար կոդ, իսկ 1565-ը հինգ հավելյալ թույլտվություն ավելի է պահանջել, քան իրական ծրագիրը: