Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով հոգևոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով:

Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2019 թվականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած առաջին ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելություն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցվելով հայոց դարավոր հոգևոր սրբություններին, որից հետո հանդիպում ունեցան Նորին Սրբության հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը մշտապես Հայոց բանակի կողքին լինելու և աջակցելու համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց հրամանատարներին, սպաներին և նրանց ընտանիքներին իրենց հայրենասիրության ու աստվածսիրության համար: Նորին Սրբությունը մասնավորաբար սպաների ուշադրությանը հանձնեց այն հանգամանքը, որ աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը: «Մեծագույն պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, դա սիրո պատվիրանն է. սեր ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ հայրենիքի, ազգի ու ընտանիքի հանդեպ: Ամեն բան իբրև մնայուն արժեք կերտվել է սիրով: Բոլոր մնայուն արժեքները ստեղծվել են մեր հոգում հանդեպ մեր հայրենիքը, մեր Եկեղեցին ու մեր Աստված ունեցած սիրուց», – նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է:

Գարեգին Բ Վեհափառը կարևորեց նաև Հայոց Եկեղեցու ամուր կապը և գործակցությունը ՀՀ Զինված Ուժերի հետ` մասնավորապես անդրադառնալով յուրաքանչյուր սպայի կյանքում հոգևոր սպասավորների դերին, քանի որ վերջիններս ամենօրյա ծառայություն են իրականացնում հայ սպաների հետ՝ նրանց քրիստոնեական ոգին մշտավառ պահելու և հոգևոր արժեքներով սնելու համար:

Իր սերն ու խոնարհումը բերելով ներկա սպաներին իրենց հայրենանվեր ծառայության համար` Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները, հրամանատարները և նրանց ընտանիքները հանապազ իր աղոթքներում են:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո պահի հայ զինվորականներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հավատով և քաջեռանդ շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը:

ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի անունից ելույթ ունեցավ նաև կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Փիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված Ուժերի հանդեպ Վեհափառի մշտական ուշադրության համար:

Հանդիպման ավարտին հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում