Վրաստանի պատվիրակությունը փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորությամբ մասնակցելու է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը կայանալու է Երեւանում: Այս մասին Սպուտնիկ-Արմենիային հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 27-ին Երևանում: Վրացական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, հայկական կողմից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասել է Կարապետյանը: