Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Հայկ Քոթանջյան. «Բաքուն չարաշահել է կրկնակի հանրաքվեի գաղափարը»

«Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղում կրկնակի հանրաքվե անցկացնելու գաղափարն օգտագործել է ոչ ըստ նշանակության»,- REGNUM գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Աղբյուրի համաձայն` Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի 6-րդ Կոնվենտի ժամանակ ունեցած զեկույցում Հայկ Քոթանջյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները վերալիցքավորելու անհրաժեշտություն է տեսնում:
Պարզաբանելով իր պնդումը` գեներալ-մայորը ռուսական գործակալությանը մասնավորապես ասել է. «2005թ. Ղարաբաղի հարցով Մինսկի գործընթացի փաթեթում ներառվեց նոր գործոն` Լեռնային Ղարաբաղում կրկնակի հանրաքվե անցկացնելու առաջարկ` չնայած 1991թ. դեկտեմբերի 10-ին այնտեղ անցկացված հանրահավաքի օրինականությանն ու լեգիտիմությանը, այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանն ամբողոջովին համապատասխանելուն: Հակամարտության կարգավորման գործընթացի երկարաձգմամբ այդ առաջարկը Մինսկի խմբի համանախագահներն այն ժամանակ հիմնավորեցին խաղաղությանը նախապատրաստվելու համար կողմերին լրացուցիչ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ: Սակայն միջազգային հանրությունն ականատես դարձավ այն բանին, որ տրամադրված ժամանակն Ադրբեջանի կողմից օգտագործվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստվելու համար: Միջազգային հանրությանը հայտնի այդ փաստը հիմնավորում է Մինսկի գործընթացում կրկնակի հանրաքվեի առաջարկը ներառելու հակաարդյունավետության մասին գնահատականը: Դա են վկայում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազք հրահրելու նպատակով 2005թ. սկսած ադրբեջանական ռազմական բյուջեի բազմապատիկ ավելացումն ու սպառազինության կառուցվածքում հարձակողական զինատեսակների տեսակարար կշռի մեծացումը»:
Ամփոփելով իր հիմնավորումները` Հ. Քոթանջյանն ասել է. «Կովկասում ցուցադրաբար նոր պատերազմի նախապատրաստվելու ֆոնին Ղարաբաղյան գործընթացում կրկնակի հանրաքվեի առաջարկի ներառումը ադրբեջանի իշխանություններին թույլ է տվել փոխզիջման իր մեկնաբանությունը տեղափոխել կարգավորման գործընթացի համար ամենավտանգավոր ձևաչափ` պատերազմի վերսկսման սպառնալիքի հարթություն: Խաղաղությանը նախապատրաստվելու ադրբեջանական կողմի այդ հակաարդյունավետ միջոցն արտացոլվում է ադրբեջանական պետության ղեկավարի` միջազգային հանրության համար սովորական դարձած ռազմատենչ հռետորաբանության մեջ: Այդպիսով, Մադրիդյան սկզբունքների վերալիցքավորման անհրաժեշտությունը հիմնավորվում է ադրբեջանական կողմից կրկնակի հանրաքվեի առաջարկը նոր պատերազմի նախապատրաստվելու համար օգտագործելով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում