Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հարկային օրենսգիրքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցն առնչվում էր հանրային սննդի օբյեկտներին. «Ինչո՞ւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում մարզերում չընդգրկվեցին այդ հանրային սննդի օբյեկտները: Մարզերին միայն օգուտ էր լինելու»:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանի խոսքով՝ այդ հարցն իրենց օրակարգում կմնա:
Մանրամասները՝ տեսանյութում: