Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը:
Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից` շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ:
Նախարարի խոսքով` ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:
Նախարարը խնդրել, հորդորել, հանձնարարել է լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը: