Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ներառված է 5 հարց: Հարցերից մեկը վերաբերում է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը:
Նախագիծը ենթադրում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում: Պատճառները տարբեր են: Մի մասը ավելի մեծ տարածքի փոխհատուցում է ակնկալում, մյուս մասը դեմ է վարձով տեղափոխվելուն: