Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Նիկոլ Փաշինյանն ազդարարել է նոր ռիսկերը. ինչ որոշումներ են կայացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ռեգիոնալ ռազմա-քաղաքական միջավայրն ու դրանում Հայաստանի համար հնարավոր ռիսկերը, դրանց կառավարելիության կամ չեզոքացման հարցերը: Ինչ որոշումներ է կայացնելու ԱԽ-ն այդ կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցավոք՝ Հայաստանի շուրջ առկա միջավայրում արձանագրվում է լարվածության աճ, ինչը ստիպում է լինել առավել աչալուրջ ու զգոն և գտնել ռիսկերի կառավարման նոր գործիքներ: Քննարկումների ծանրության կենտրոնն ըստ ամենայնի ռուս-վրացական հարաբերության լարումն է, որը բավականին արագ բռնկվեց անցնող օրերին, ստանալով մեծ թափ: Այդ թափը միայն առերևույթ է ծավալվում լոկ վրացական ներքաղաքական կյանքում, որտեղ կառավարող ուժին ներկայացվում են պահանջներ ընդհուպ համապետական ընտրական գործընթացի առումով, որոնց մի մասին կառավարող Վրացական երազանքը գնում է ընդառաջ: Վրաստանի իրադարձություններին բավականին կտրուկ է արձագանքել Ռուսաստանը:

Վրաց-ռուսական լարումը Հայաստանի համար առաջացնում է խնդիրներ ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության առումով: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հանգույց է պայթեցվել ռուս-վրացական լարման սադրանքով: Ու՞մ էր կաշկանդում այդ հանգույցը: Վերջին տարիներին ռուս-վրացական հարաբերությունը մտնում էր կայունության մի փուլ, որը ներքին մեծ լարվածությունից ձերբազատվել չէր կարող՝ հաշվի առնելով 2008-ի պատերազմի պատմությունը, բայց կարող էր դառնալ որոշակի նախադեպային երկխոսության օրինակ: Մասնավորապես, խոսքը քաղաքական հակամարտության առկայության, քաղաքական մոտեցումների չհամադրվածության պայմաններում տնտեսական հաղորդակցության վերականգնման, մասնավորապես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքի վերականգնման գործընթացի մասին է: Այդ գործընթացը Հայաստանի համար օգտակար կարող էր լինել ոչ միայն տրանսպորտային նոր հեռանկարի տեսանկյունից, այլ նաեւ քաղաքական նախադեպային, երբ քաղաքական հակամարտության եւ պատերազմի բեռն ունեցող երկու սուբյեկտ հարաբերվում են եւ քննարկում տնտեսական գործակցության հարցեր: Մոդել, որը պաշտոնական Երևանը դեռևս տարիներ առաջ է ներկայացրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում, առաջարկելով ռազմա-քաղաքական հակադրության պայմաններում դիտարկել տնտեսական հաղորդակցության հնարավորության հարցը, որպես փոխվստահության եւ խաղաղության միջավայրի ձեւավորման մեխանիզմ: Ադրբեջանը սկզբունքորեն մերժել է այդ մոդելը, քանի որ դա նշանակելու էր Հայաստանի ապաշրջափակման գործընթաց: Մինչդեռ դա Ադրբեջանի ռազմական դիվանագիտության առանցքային գործոններից է: Վրաց-ռուսական այսպես ասած կարգավորման գործընթացը կարող էր ստեղծել ռեգիոնալ նախադեպ: Իհարկե պետք չէ կարծել, թե նախադեպը կոտրելու էր Ադրբեջանի համառությունը, սակայն այդ ֆոնին հատկանշական է մի ձևակերպում, որ դեռեւս նախորդ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից մեկից հետո արել էին համանախագահները իրենց հայտարարության մեջ: Նրանք արտահայտել էինք միտք, որ արժե մտածել ռեգիոնալ տնտեսական ներուժն օգտագործելու մասին, որ կայունության եւ փոխվստահության միջավայր ձեւավորելու ճանապարհին: Այդ իմաստով, վրաց-ռուսական կարգավորման գործընթացի առկայությունը կարող էր ձեւավորել ռեգիոնալ տրենդ, ինչը սակայն արգելակման վտանգի տակ է: Դա այն պարագայում, երբ այդ իմաստով ռեգիոնալ տրենդի ձևավորման մյուս՝ այս դեպքում ռազմական, ռազմատենչ տրենդի ձևավորման աղբյուրը Ադրբեջանն է:

Վրաց-ռուսական լարումն այդ իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են որպես հնարավորություն, ինչպես 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանի հրավերին Թուրքիայի նախագահ Գյուլն արձագանքեց միայն ռուս-վրացական պատերազմից հետո, որը նոր հնարավորություն բացեց Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ներքաշելով Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ «Պյուռոսյան հաղթանակի» ծուղակ: Իրավիճակը ներկայումս բավականին մոտ է այդ տրամաբանությանը եւ ակնառու է, որ Վրաստանին ու Ռուսաստանին հաջողվել է ներքաշել համանման ծուղակ, դարձյալ խաղալով փոքր Վրաստանին հաղթելու ռուսական «մեծ բարդույթների» վրա: Առայժմ դա աշխատում է, ինչպես աշխատեցնում էին ֆուտբոլային դիվանագիտությունը, մինչև արևմտյան միջամտության շնորհիվ հնարավոր եղավ փոխել դրա տրամաբանությունն ու տանել փակուղի, երբ Թուրքիան անիմաստ համարեց խաղը շարունակելը, քանի որ գործ ունեին արդեն ոչ թե վրաց-ռուսական պատերազմում Թուրքիային ու Ադրբեջանին պարտված Ռուսաստանի, այլ բոլորովին այլ ռազմա-քաղաքական խնդիրներ ու դիտարկումներ ունեցող Արևմուտքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում