Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

«Չպետք է լինի մի ոլորտ, որտեղ պետությունը գիտակից մարդու փոխարեն որոշի՝ ինչն է լավ, ինչը՝ ոչ. Ծխելու արգելքի օրինագիծը սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց է

Հունիսի 21-ին ծխելու արգելքի վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ կլոր սեղան-քննարկում էր կազմակերպված Սլավոնական համալսարանում։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը երկրորդ անգամ շրջանառության մեջ է դրել ծխելու դեմ պայքարի օրենքի նախագիծը, որի շուրջ կոնսենսուս չկա։ Շահագրգիռ կողմերը տարբեր քննարկումներով, բողոքի ակցիաներով նախարարության ուշադրությունն են հրավիրում օրինագծի ռիսկերի վրա։ Նախարարությունը, սակայն, վճռական է այս հարցում։

Կազմակերպված քննարկումն այս անգամ վերաբերում էր ոչ թե խնդրի տնտեսական, առողջապահական ասպեկտին, այլ օրինագծն այս անգամ քննարկվում էր սահմանադրաիրավական տեսանկյունից։

Քննարկման զեկուցողներից իրավաբան Արթուր Ղամբարյանը նշեց, որ այս տեսանկյունից օրինագիծն ունի խոցելի կողմեր։ Մասնավորապես, խնդիր կա Սահմանադրության 3-րդ հոդվածով հռչակված սահմանադրական արժեհամակարգի մասով, տպավորություն է ստեղծվում, որ այս օրենքի նախագծի հիմքում դրված է պետության կոշտ պատերնալիզմի գաղափարախոսությունը։ Այլ կերպ ասած՝ Պետությունը գիտակից մարդու փոխարեն որոշումներ է կայացնում՝ կոշտ պատերնալիզմի պայմաններում չթողնելով, որ մարդը որոշի, թե իր համար ինչն է լավը, ինչը՝ վատ. «Պետությունը փաստացի զրկում է մարդուն որոշում կայացնելուց, բայց ՀՀ-ում չպետք է լինի մի ոլորտ, որտեղ պետությունը գիտակից, ինքնավար մարդու փոխարեն որոշի՝ ինչն է նրա համար լավ, ինչը՝ ոչ։ Եթե պետությունը որեւէ օրենսդրական ակտով նման բան կսահմանի, ապա դա նշանակում է, որ այդ նորմատիվ իրավական ակտի կարգավորումները սահմանադրականության տեսնակյունից խնդրահարույց են։ Կարծում եմ պետությունը եթե որեւէ արգելք է սահմանում, ապա պետք է բացատրի, թե այդ արգելքի իրավաչափ նպատակը որն է»,-ասաց Ղամբարյանը։

Կոշտ պատերնալիզմի մասին դիտարկումները դուր չեկավ քննարկմանը մասնակցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։

Նրա խոսքով՝ նախագծով բացարձակ արգելք չի սահմանվում, այլ նախատեսվում են վայրեր, որտեղ կարելի է ծխել, հետևաբար կոշտ պատերնզլիզմի մասին դիտարկումները այնքան էլ տեղին չեն. «Նախագծով տոտալ արգելք չկա ծխելու հետ կապված։ Նախագծով թույլ է տրվում որոշ տեղերում ծխել, ասենք սեփական բնակարանում»,-ասաց Գրիգորյանը։

Սակայն, չմոռանանք, որ տան և, օրինակ, ռեստորանի կամ աշխատավայրի օդափոխության համակարգերն ամբողջովին տարբեր են։ Քանզի ցանկացած հասարակական վայր պետք է համապատասխանի ՀՀ ստանդարտներին և ապահովի պատշաճ օդափոխություն, ինչը չենք կարող ասել բնակարանների մասին։

Քննարկմանը մասնակցում էին նաև շահագրգիռ կողմեր։ Մասնավորապես, «Ռեստորանների միության» նախագահ Աշոտ Բարսեղյանը, «Նարգիլե սիրողների միության» համակարգող Ժորա Փանոսյանը։ Վերջիններս մեզ հետ զրույցում նշեցին, որ տպավորություն է, որ նախարարությունը ամեն կերպ փորձում է ընդունել այս օրինագիծը այս տեսքով։ Նրանք նշեցին, որ քանի որ այս օրինագիծն այս տեսքով հանրային առողջության ոլորտից անցնում է ֆիսկալ դաշտ, իրենք պայքարելու են իրենց եկամուտների նվազեցման դեմ ուղղված ցանկացած փորձի դեմ.«Ռիսկերի մասին շատ շատ եմ խոսել, բայց ուզում եմ մեկ անգամ էլ կրկնել, որ ոչ մի ռեստորան չի վերածվելու ոստիկանական ծառայություն մատուցող հիմնարկի։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչ ենք ուզում օրենքից, հետևաբար ճիշտ կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ նախարարի հետ»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։ Նա նշեց, որ այս արգելքի պարագայում միանգամից ստեղծվելու է «սև շուկա», աճելու է ծխախոտի քողարկված օգտագործումը, նվազելու են տնտեսվարողների եկամուտները։

Ժորա Փանոսյանը ևս նշեց, որ օրենքի այս տեսքով ընդունվելու պարագայում ստեղծվելու են «պադպոլնի» հաստատություններ, որտեղ մարդիկ կգնան նարգիլե կծխեն, ոչ մի հարկ չեն վճարի և այդ պայմաններում այդ մարդկանց առողջությանը շատ ավելի մեծ վնաս կհասցվի, քան հիմա դա տեղի է ունենում մասնագիտացված հաստատություններում։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունից ոչ ոք չէր մասնակցում այս քննարկմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում