Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Պարոն Յոլյան, ես ձեզ հայտարարում եմ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն. Արման Բաբաջանյան

Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան հաղորդման քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «2007 թվականից Հայաստանի աղքատ բնակչության պաշտոնական թիվը ավելացել է մոտ 100 հազարով, ոչ պաշտոնական տվյալներով՝ 500 հազարով: 10 տարվա մեջ հասարակական բևեռացվածությունն ավելացել է՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել»:

Անդրադառնալով գործազրկության և ՀՆԱ-ի ցուցանիշներին՝ պատգամավորն ասաց. «Փոխարենը տպավորիչ կերպով աճել է պետական պարտքը՝ 2007թ. վերջին այն 1,5 մլրդ դոլար էր, 2017-ի վերջին՝ 6,7 մլրդ դոլար: Ընդ որում՝ 2007-ին յուրաքանչյուր բնակչի ուսերին ծանրացած էր 588 դոլար պարտք, 2017-ի վերջին՝ 2254 դոլար կամ 3 անգամ ավելի շատ: Մեծագույն կասկածի տակ է պետական պարտքի միջոցների օգտագործման արդյունավետությունը»:

Նա նշեց նաև, որ նվազել է ՀՀ մշտական բնակչության թիվը՝  2007թ. 3 մլն 230 հազարից 2018թ. հունվարի 1-ին դառնալով 2 մլն 972 հազար. «Տասը տարիներին երկրի մշտական բնակչությունը կրճատվել է առնվազն 260 հազարով»:

Խոսելով ներդրումների մասին՝ Արման Բաբաջանյանը նկատեց, որ 2007-ի վերջին դրանք կազմել են 1 մլրդ 132 մլն դոլար, 2016-ին՝ 170 մլն դոլար. «Պարոն Յոլյան, 2018-ին ձեր վարչապետը խոստացել էր  850 մլն-ի ներդրում, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, կատարել է ներդրումների 19 տոկոսը, ընդ որում՝ օտարերկրյա ներդրումների մասին՝ ոչ մի խոսք»:

Դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահին՝ Արման Բաբաջանյանն ասաց. «Դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007 թվականին, դրա համար ես թվարկեցի այդ թվականից Ձեր ուղղակի մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու և հարստահարելու հետևանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր»:

Պատգամավորը այս քննարկումը ֆարս համարեց. «Եվ տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք համարում այս քննարկմանը: Չեմ հասկանում՝ ով է մերժվել 1 տարի առաջ, ինչու է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերելի է եղել միայն ա՞յդ անձին, թե՞ մերժվողը այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաև Լևոն Յոլյանը»:

Դիմելով նրանց, որոնք մասնավոր սեկտորում աշխատանքի փորձ ունեն, պատգամավորը հարցրեց. «Դուք պատրա՞ստ եք ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվեքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից, մեկին, ով պատրաստ է աչքաթող անել հիմնարկի հաշվապահության տակ հատուկ նախկին պատասխանատուների կողմից թողնված ականները, հետն էլ անձնական դրդապատճառներով սեփական ռումբերն ավելացնել: Հուսամ՝ պատասխանը բացասական է: Բա ինչո՞ւ է պետական միջոցների և ծախսերի արդյունավետության հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին, ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից 1 տարի անց զբաղեցնում է այս կարևորագույն պաշտոնը: Արդյո՞ք այն, որ հեղափոխական իշխանությունը նրան փոխարինող կադր չի գտել: Իսկ գուցե օրինաչա՞փ է, որ դրանով պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի մտերմությամբ կաշկանդված թույլ անձնավորությունը»:

Արման Բաբաջանյանը կանգ առավ մի ցցուն փաստի վրա. «Պարոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում է նշանակվել 2016 թվականին: Այս ուսումնասիրության մեջ որևէ խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին ԲԷՑ-ում: Փոխարենը պարոն Յոլյանը այս հաղորդման մեջ ներկայացնում է ուսումնասիրություն՝ սկսած 2018 թվականից»:

Խոսելով բիզնեսի հետ Հաշվեքննիչ պալատի նախագահի կապերի մասին՝ պատգամավորը հարցրեց. «Ձեզ ծանո՞թ է «Մակրո-Երևան» ՍՊԸ-ն: Այդ ընկերությունում Դուք սեփականատեր եք նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ձեզ ծանո՞թ է «Մարկ ինթերնեշնլ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մեծածախ և մանրածախ էլեկտրատեխնիկայի վաճառքով: Այս ընկերությունում Ձեր կինը՝ Անուշ Ասլանյանը, համասեփականատեր է նույն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ: Ի՞նչ եղավ 2015թ. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական տարածքում նախատեսված  ոսկու հանքավայրի հետ: Կարելի՞ է իմանալ, ձեր կինը ի՞նչ միջոցներով էր ծրագրել հիմնել այդ բիզնեսը»:

Արման Բաբաջանյանի կարծիքով՝ պարոն Յոլյանին այս Ազգային ժողովում հաղորդում տալու առիթ չպետք է տրվեր. «Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրանում. այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը: Հույս ունեմ այս քննարկման ընթացքում մենք կլսենք այս հարցերի սպառիչ պատասխանները, այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլև թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն: Իմ սեփական վերլուծությամբ կարող ենք պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին: Պարոն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում Ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել: Ես ձեզ իմ կողմից հայտարարում եմ՝ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում