ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վրացական գինու վերահսկողության խստացումը կապված չէ Մոսկվայի «զբոսաշրջային պատժամիջոցների» հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, դա կապված չէ անվտանգության հետ:
Պեսկովը նշել է, որ այս որոշման մեջ քաղաքական հակամարտություն չկա:
«Ռոսպոտրեբնադձորն իրականացնում է իր գործառույթները՝ մշտապես ստուգում է մեր երկիր մատակարարվող ապրանքների որակը»,- բացատրել է Պեսկովը: