Ցանցում է հայտնվել Ղազախստանի Թուրքեստանի շրջանի Արիս քաղաքի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների տեսանյութը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Կադրերում լսվում են պայթյունների ձայնը, ինչպես նաև տեսանելի են ծխի ամպերը և բնակիչների շտապ տարհանումը:
Մոտակա բնակավայրերի բնակիչներին տեղափոխել են Մունթայթաս գյուղական շրջան: «Օտըրար» պարբերականի համաձայն, միջադեպի հետևանքով 16 մարդ է հոսպիտալացվել:
Արիսի զորամասի տարածքում պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 9.20-ին (Երևանի ժամանակով 07.20-ին): Ինչպես հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեն, դեպքի վայրում աշխատում են 39 փրկարարներ և 8 միավոր հրշեջ տեխնիկա: Տարածաշրջանի ղեկավար Ումիրզաք Շուկեևը հայտարարել է, որ տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մոտակա բնակավայրերի բնանիչները տարհանվել են: