Ռուսաստանն էներգետիկ ռեսուրսները երբեք չի օգտագործել որպես տնտեսական և քաղաքական ճնշման լծակներ և չի պատրաստվում դա անել ապագայում, հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Ռուսաստանն իր էներգետիկ ռեսուրսները և հնարավորությունները որպես տնտեսական կամ քաղաքական ճնշման լծակներ երբեք չի օգտագործել և չի օգտագործի»,- ասել է Մատվիենկոն, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում, Համաշխարհային նավթային խորհրդի ապագա առաջնորդների համաժողովի բացման ժամանակ: