Tuesday, 23 04 2024
-
17:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Քոչարյանի շփոթմունքը վերաճել է վրեժխնդրության․ Մոսկվայի աջակցությունը հազիվ թե խոշոր նշանակություն ունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն է։

Պարոն Հովսեփյան, ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունից և նրա հայտարարությունից հետո երկրում սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կունենա այս զարգացումը։

-Երկրում սահմանադրական ճգնաժամը արտառոց երևույթ չէ, քանի դեռ գործում է այս Սահմանադրությունը, որի գրեթե բոլոր կարգավորումներին դիպչելիս բացահայտվում է ճեղքերի մի հսկայական համալիր։ Հիշենք թեկուզ անցած տարվա ապրիլ-մայիսը, երբ Սահմանադրությունը ցույց տվեց քաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր անկարողությունը։ Եթե Սահմանադրությունը չի արտահայտում ժողովրդի քաղաքական տրամադրությունն ու տրամաբանությունը, չի համապատասխանում նրա քաղաքական պատկերացումներին ու հավատամքին և, հատկապես, լուծումներ չի առաջարկում ճգնաժամային փուլերում, ապա այն պետականության հիմքում դրված ռումբ է։ Եթե անգամ ՍԴ-ի շուրջ այսօր ծագած ճգնաժամը հանգուցալուծվի, խնդիրը շատ ավելի խորն է, որը պահանջում է ոչ թե հետևանքի, այլ պատճառի լուծում։

Իրավակա՞ն, թե՞ քաղաքական կազուս է սա։ Ո՞ր տեսանկյունից է հարկավոր դիտարկել այս խնդիրը։

-Երբ Սերժ Սարգսյանը ընտրեց երրորդ նախագահական ժամկետի փոխարեն վարչապետությամբ իր իշխանավարությունը շարունակելու տարբերակը, պալատական իրավաբանները լծվեցին մի այնպիսի պետական-հանրային կյանքի կազմակերպման փաստաթուղթ ստեղծելու գործին, որտեղ նա պիտի անփոխարինելի լիներ։ Այս Սահմանադրությունը բացառապես Սերժ Սարգսյանի համար գրված փաստաթուղթ է, որը միտում ուներ նրա կառուցած անձնակենտրոն, լճացած ու առավելագույնս կառավարելի հանրային-քաղաքական-տնտեսական համակարգը համապատասխանեցնել իրավականին։ Աշխարհում, սովորաբար հակառակն է տեղի ունենում, երբ իրական կյանքն են փորձում համապատասխանեցնել իրավականին։ Եվ ահա հիմա, երբ չկա այդ համակարգը, արդեն առաջացել է խզում դա սպասարկող իրավական ու իրական (պրակտիկ) հարաբերությունների միջև։ Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ նախկին ռեժիմի առանձին շրջանակներ փորձում են կառչել իր աղճատվածությունը բազմիցս ապացուցած Սահմանադրությանը, որովհետև այն իրենց հոգեհարազատ, քաղաքական պատկերացումներն արտահայտող իրավական կարգ է ենթադրում։ Ուստի վաղուց ժամանակն է պատասխանելու հարցին՝ ցանկանում ենք ապրել նախորդ ռեժիմի իրավական կենսունակությունն ապահովող Սահմանադրությա՞մբ, թե՞, այնուամենայնիվ, ի վիճակի ենք երկու-երեք տարվա ընթացքում ազատ, անկախ ու ժողովրդավարական հանրապետությանը հարիր իրավական կարգ ստեղծել։

Ռոբերտ Քոչարյանի գործը քննող վերաքննիչ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Արդյո՞ք դատարանը վճռականություն կդրսևորի Քոչարյանին կալանավորելու հարցում։

-Կանխատեսումն անշնորհակալ գործ կլինի։ Փաստ է միայն, որ ընդհանուր դատական իշխանության նկատմամբ բացարձակ անվստահություն կա, ինչը, անկախ դատարանի որոշումից, պահպանվելու է, քանի դեռ արմատական փոփոխությունները չեն իրականացվել։

Ձեր կարծիքով, Մոսկվայի անթաքույց աջակցությունն է թո՞ւյլ տալիս Քոչարյանին՝ դատարանին սպառնալու, թե՞ մեղադրյալը պարզապես փորձում է մինչև վերջ դիմադրել։

-Քոչարյանի սկզբնական շփոթմունքն այսօր կարծես վերաճել է վրեժխնդրության, որտեղ Մոսկվայի աջակցությունը հազիվ թե խոշոր նշանակություն ունի։ Դա նրա խառնվածքից է ու բանտում տարիներ անցկացնելու վախից։ Ինչը, ի դեպ, բնական է՝ հաշվի առնելով թե՛ նրա ունեցվածքը, թե՛ տասնամյակներով վայելած արտոնյալ կարգավիճակը։ Նրա համար մինիմում հաջողությունը կլինի բանտային հեռանկարից փրկվելը, մաքսիմումը՝ իրեն ցանկալի մեկին իշխանության ղեկին տեսնելը։

Վերջին օրերին ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել թե Քոչարյանի, թե ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ։ Արդյո՞ք ՌԴն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ի՞նչ պիտի անի գործող իշխանությունը այս ուղղությամբ։

-Եթե Քոչարյանի հետ հանդիպումը քաղաքական տրամաբանության մեջ է, ապա ՍԴ նախագահի հետ դեսպանի քննարկումը միանգամայն տարօրինակ է։ Ինչի՞ց են խոսել նրանք՝ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունի՞ց, տնտեսական հեղափոխությունի՞ց, թե՞ ՀՀ արդարադատական համակարգի բարեփոխումներից։ Մի կողմից՝ ՍԴ նախագահը քաղաքականությունից խոսելու իրավունք չունի, մյուս կողմից՝ ՌԴ դեսպանին էլ հազիվ թե հետաքրքրի ՀՀ դատական համակարգի կայացումը։ Միևնույն ժամանակ բնական է, որ Ռուսաստանը չի հաշտվում իր ուղեծրից Հայաստանի աստիճանական հեռացման հետ և պետք է փորձի օգտագործել ՀՀ իշխանությանը հակառակ տրամադրված շրջանակներին։ Սա նորմալ քաղաքականություն է, որտեղ անկանխատեսելի ոչինչ չկա՝ իր դրական ու բացասական նշանակությամբ հանդերձ։ Արդ, իշխանությունը պետք է դիմի ասիմետրիկ գործողությունների՝ դիֆերենցված արտաքին քաղաքականության, որը այսօր կարծես միակ հնարավորությունն է Ռուսաստանին հակելու, որպեսզի Հայաստանի հանդեպ ավելի զգույշ քաղաքականություն վարի։ Դրա արդյունքում՝ ՌԴ ղեկավարության համար Հայաստանը կդառնա պահանջված, գուցե նույնիսկ անայլընտրանքային գործընկեր՝ նկատի ունենալով տարածաշրջանը, իսկ գործող իշխանության հետ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցումը ՌԴ-ի համար կլինի ավելի շահեկան։ Որքան Հայաստանը փորձի արհեստականորեն դուր գալ Ռուսաստանին, այնքան վերջինս կորցնելու է հետաքրքրությունը՝ ավելի ինտենսիվորեն միջամտելով մեր ներքին գործերին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում