Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը հայտարարեց. «Օրենքը «իմպոտենտ է». Հաշվեքննիչ պալատը միայն ուսումնասիրություններ է կատարում, որոնք հետևանք չեն ունենում»:
Նրա համոզմամբ՝ պետք է լրացնել օրենսդրական բացերը:
Պատգամավորը նաև շեշտեց, որ այսօր առկա աշխատավարձով Հաշվեքննիչ պալատում չեն աշխատի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված աշխատողները. «Մենք պետք է Հաշվեքննիչ պալատին դիտարկենք մեր երկրի բարձրագույն աուդիտորական կազմակերպություն, որտեղ չպետք է լինեն ցածր աշխատավարձով աշխատող որակյալ աուդիտորներ»:
անրամասները՝ տեսանյութում: