«Ես կարծում եմ, որ շատ տեղերում իրավիճակը նորմալ է և վերահսկելի և կան հատվածներ, որտեղ իրականում մենք պետք է ավելի արագ շարժվենք: Դանդաղ շարժվելը պայմանավորված է տարբեր՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ինչ-որ ոլորտներում գործընթացը դանդաղ է ընթանում, բայց դա չի նշանակում, որ ջուրը քշել-տանելու է այս երկիրը: Իրավիճակը, պատգամավորի խոսքով, ամբողջությամբ վերահսկելի է: