Արևմտյան երկրներն անտեսում են ազգայնականության և ռուսատեցության դրսևորումները Վրաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 24-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ տարածաշրջանային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Արևմտյան ղեկավարները պատրաստ են աչք փակել ազգայնականների անկարգությունների, ռուսատեցության վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը, վերգրել մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա: