Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստը այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը: Եթե իրար չենք հարգում, եկեք գոնե ժողովրդին հարգենք՝ ինչ է նշանակում սեփական դարդուցավը գալ այստեղից բոլորովին ուրիշ առիթներով հնչեցնել»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Դիմելով «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին՝ նա ասաց. «Գալ ուրիշ նախագծի ժամանակ սեփական մտքերը խմբագրելու անհաջող փորձ կատարել… Պարոն Բաղդասարյան, ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, որովհետև դուք խորհուրդ չեք ընդունում: Ձեր միայն մեկ պնդումը իրավագիտության մեջ հեղաշրջում է, որը ձեզ պատիվ չի բերելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: