Cavea վրացական կինոթատրոնների ցանցը երկրում բողոքի ակցիաներից հետո դադարեցրել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Նշվում է, որ Cavea-ն հանրապետությունում կինոթատրոնների ամենամեծ ցանցն է։
Նշվում է, որ ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը կայացվել է ի նշան համերաշխության ակցիայի մասնակիցների հետ։ Հայտնի չէ, թե սահմանափակումը որքան կտևի։