Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Առաջարկ կառավարությանը. մեխանիզմ, որով Հայաստանում գործազրկությունը տարին 3-4%-ով կնվազի

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հետաքրքիր նախաձեռնություն է դրսևորել, որը հանրապետության 49 քաղաքների քաղաքապետների համար կարող է լակմուսի թղթի դեր ունենալ: Միությունը մշակել և հրապարակել է «Քաղաքային համայնքների զարգացման ծրագրի հիմնական դրույթները» օրինակելի դիրեկտիվ մայրաքաղաք Երևանի օրինակով, որը պատրաստվում են ուղարկել հանրապետության բոլոր քաղաքապետներին, առաջարկելով քաղաքային տնտեսությունները զարգացնել նշյալ դրույթների շրջանակներում, հասկանալիորեն ելնելով իրենց բյուջետային հնարավորություններից ու տվյալ քաղաքին բնորոշ առանձնահատկություններից: Դրույթները վերաբերում են քաղաքում արտադրությունների ստեղծմանն ու քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տվյալ քաղաքի նշանակության բարձրացմանը ՀՀ սոցիալ-տնտեսական բնագավառում, կրթությանը, տրանսպորտին, ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին, քաղաքի ճարտարապետությանն ու շինարարությանը, մշակութային կյանքին, զվարճանքներին, հանգստի գոտիներին, քաղաքի համաչափ զարգացմանը, տուրիզմի զարգացմանը և այլն:

«Տեսնելով, որ սկսած Երևանից, հանրապետության գրեթե բոլոր քաղաքապետարաններն էլ գործնականում չեն կարողանում աշխատել, մենք մշակել ենք քաղաքային համայնքների զարգացման տիպային ծրագիր, որում հստակ ֆիքսված է սոցիալ-տնտեսական ոլորտում քաղաքի ունեցած դերակատարությունը:

Գաղափարի հիմքում դրված է, թե քաղաքային համայնքը իր կարիքների համար ինչպիսի արտադրություններ կարող է խթանել: Օրինակ՝ քանի որ ՀՀ-ի բնակչության և բիզնեսի կեսից ավելին Երևանում են, հստակեցրել ենք՝ Երևանի քաղաքապետարանի դերակատարությունը չպետք է սահմանափակվի միայն քաղաքի ասֆալտապատման, կանաչապատման ու աղբահանության աշխատանքներով: Քաղաքապետարանները կարող են լուրջ դերակատարություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում՝ ստեղծելով ուսումնական հաստատություններ, գրադարաններ, բիզնես ինկուբատորներ և այլն: Ցանկացած քաղաքի ղեկավարություն, անկախ մեծությունից, բնակչության թվից, աշխարհագրական դիրքից, չպետք է սպասի, որ կառավարությունն իրենց տարածքում հանրապետական մասշտաբի ինչ-որ ծրագրեր իրականացնի: Ինքը կարող է սեփական կարիքների բավարարման արտադրություններ դնել, մասնավոր բիզնեսի հետ արտադրություններ կազմակերպել բաժնետիրական սկզբունքով: Երկու-երեք տարվա համատեղ գործունեությունից հետո, երբ քաղաքը շահույթի տեսքով հետ կստանա իր ներդրած գումարի արժեքը, այն կարող է դնել այլ բիզնեսների մեջ: Կամ՝ յուրաքանչյուր տարի կարող է 1 մլն դոլար ներդրում կատարել 5 տարբեր նախագծերի մեջ, յուրաքանչյուրում 200 հազար դոլարի չափով, ասենք: Ամեն նախագծով 20-50-100 աշխատատեղեր կստեղծվեն: Հաջորդ տարիներին կարող է նույնը կրկնել ու ավելի զարգացնել: Երկրորդ-երրորդ տարում արդեն առաջին տարվա դրված մեկ մլն դոլարը շահույթի տեսքով հետ կգա քաղաքին:

Իսկ այդ գործարքում ունեցած իր մասնաբաժինը քաղաքը կարող է վաճառել կամ նվիրել տվյալ գործընկեր կազմակերպությանը: Ոլորտները, որոնցում ներդրումներ կկատարի քաղաքապետարանը, կարող են լինել՝ սկսած արևային պանելներից մինչև շենքերի ֆասադների համար անհրաժեշտ ներկերի արտադրություններ, վերելակներ կամ վերերկրյա անցումների կոնստրուկցիաներ, վերամասնագիտացման կենտրոններ, մեծահասակների զբաղմունքի կենտրոններ և այլն: Մասնավորի հետ գործընկեր դառնալով, նախ, քաղաքում ստեղծում է վստահություն այդ նախագծի իրականացման ճանապարհին, մյուս կողմից էլ քաղաքապետարանն իր վրա է վերցնում բոլոր փաստաթղթերի թույլտվությունների տրամադրումը՝ բացառելով քաշքշուկն ու կոռուպցիան»:

Գործատուների միությունը պատրաստվում է բոլոր քաղաքապետներին նամակներ ուղարկել այս ծրագրի ուղղությամբ: Երևանի դեպքում ամեն ինչ մի քիչ այլ կերպ կարվի:

«Սա 61 կետանոց լուրջ ծրագիր է, որով բոլոր քաղաքապետարաններին առաջարկելու ենք ծրագիր իրականացնելուն զուգահեռ նաև համագործակցել: Բազմաթիվ հարցերում մեր կազմակերպությունը կարող է ցանկացած քաղաքի գործընկեր դառնալ՝ սկսած խորհրդատվությունից ընդհուպ մինչև ներդրողներ բերելը:

Միաժամանակ, այս ծրագիրը «քննական» թեստ կլինի քաղաքապետների, քաղաքապետարանների ռեակցիան, աշխատելու, ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը ստուգելու առումով՝ որքանով են նրանք պատրաստ նորովի աշխատելու: Մեր կողմից կատարված հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ, միանշանակ, հնարավոր է սեփական արտադրությունների կազմակերպման, այս ծրագիրը առաջ մղելու շնորհիվ Երևանում նվազեցնել գործազրկությունը՝ հասցնելով 12%-ի՝ 2020-ին, մինչև 10%-ի՝ 2021-ին, իսկ արդեն 2022-ին գործազրկությունը Երևանում չպետք է ավելին լինի, քան 7%-ն է:

Այս ամենի շնորհիվ կնվազի ՀՀ-ում գործազրկությունը՝ միջինով հասնելով 13%-ի, ներկայիս 18%-ի փոխարեն: Երևանում աղքատությունն այժմ 26% է, այն ամեն տարի նվազեցնելով կհասցնենք ոչ ավելի, քան 15%-ի՝ 2021-ին, իսկ արդեն 2022-ին՝ 12%-ի»,- պնդում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում