Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Նոր իրողություն Մարտի 1-ի գործում. «ընդմիջումն» ավարտվո՞ւմ է

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրությունը նոր իրողություններ է առաջ բերում Մարտի 1-ի գործում:

Եվ պատճառը միայն այն չէ, որ Վահե Գրիգորյանի ընտրությունը դատաիրավական համակարգում հեղափոխության, կամ թավշյա հեղափոխության երկրորդ փուլի դրվագ է, որի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին և որով ազդարարել է դատական համակարգում իշխանափոխության գործընթացի մասին: Վահե Գրիգորյանի ընտրությունը մարտիմեկյան գործում նոր իրողություն է ենթադրում գործի բովանդակությանն առնչվող առավել կոնկրետ դրվագներով: Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների շահերի պաշտպանն էր: Ընդ որում, այստեղ կարող ենք խոսել ոչ միայն զուտ իրավական հանգամանքի մասին, որպես գործունեություն ծավալած փաստաբան, քանի որ աներկբա է՝ Վահե Գրիգորյանը «քաղաքական անտուրաժ» ապահովող փաստաբան էր, մի շարք հանգամանքների բերումով, որ կապված են նրա գործունեության հետ: Ի վերջո, անգամ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նրան ՍԴ դատավոր ընտրելիս ամենևին չէին թաքցնում, որ նրան ընտրում են նաև, այսպես ասած, քաղաքական գնահատականների և համարձակության կամ, այլ կերպ ասած, հենց այդ «քաղաքական անտուրաժի» համար, ինչի համար էլ կամ ինչի բացակայության համար էլ մերժում էին Արմեն Սարգսյանի ներկայացրած նախորդ թեկնածուներին: Որովհետև նրանցից առնվազն մեկը՝ Գերմանիայում իրավագիտության դոկտորի կոչում ստացած և աշխատող Գոռ Հովհաննիսյանը, իր մասնագիտական որակներով ոչ միայն չէր զիջում Գրիգորյանին, այլ գործնականում ավելի բարձր էր մասնագիտական՝ այն էլ Եվրոպայում ընդունված կարգով, և հենց սահմանադրական իրավունքի մասնագետ էր:

Խնդիրը, սակայն, երկու թեկնածուների համեմատությունը չէ, այլ առավել ընդգծելը Վահե Գրիգորյան գործոնի կամ ֆիգուրի ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական «բաղադրիչների» հանգամանքը: Ու անկասկած է, որ այդ հանգամանքը եղել է նաև մարտիմեկյան գործում նրա ներգրավվածության շրջանակում, կամա, թե ակամա: Հետևաբար, դուրս գալով այդ գործից՝ իսկ Վահե Գրիգորյանը նոր կարգավիճակում բնականաբար չի կարող զբաղվել դրանով և հայտարարել է, որ իր՝ ընդհանրապես բոլոր գործերից է հրաժարվել և դրանք փոխանցել այլ փաստաբանների, Գրիգորյանը, կամա, թե ակամա, իրեն առնչվող «քաղաքական անտուրաժն» է փոխում գործում: Իսկ այդ հանգամանքը եղել է ոչ միայն մասնագիտական գործունեությանը պարզապես ոճային ուղեկից:

Նկատելի է, որ Գրիգորյանը իր հանրային գործունեության շրջանակում այդ բաղադրիչը փորձել է համադրել մասնագիտականի հետ, այսպես ասած՝ լրացնել, այդ թվում՝ հանրային ընկալումների վրա ազդեցության արդյունավետության նկատառումով: Ըստ այդմ, մարտիմեկյան գործում լոկ փաստաբան չէ, որ փոխվում է, այլ փոխվում է առանցքային ներգրավվածություն և մասնակցություն ունեցող մասնագետ: Ընդ որում, փոխվում է մարտիմեկյան գործի հենց առանցքային դրվագի՝ սպանությունների մասով, քանի որ Վահե Գրիգորյանը զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանն էր: Ո՞վ է լինելու ներգրավվող նոր պաշտպանը:

Միաժամանակ, այդ փոփոխությունը, որ գալիս է ՍԴ դատավորի ընտրությունից, հատկանշական է այն գործընթացի ֆոնին, որ ծավալվում է հենց զոհերի մասով: Նախ, եղավ առաջին մեղադրյալն ու ձերբակալվածը՝ ներքին զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյան, իսկ հետո նաև եղավ «Հայկական ժամանակ» թերթի տարածած տեղեկությունը օտարալեզու փաստաթղթի առկայության մասին, որում եղել է Հայաստանի իշխանություններին ցուցումների մի ամբողջ շարք, թե ինչ քայլեր են պետք անել ընդդիմության ու հանրության նկատմամբ: Նաև հրապարակվեց տեղեկություն, որ այդ օրերին Երևանում գաղտնի գտնվել են օտար երկրի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Այդ առումով նկատելի է, որ մարտիմեկյան գործը կարծես թե հայտնվել է որոշակի շերտային տրանսֆորմացիայի փուլում, և հատկանշական է նաև այն, որ այդ իմաստով մի շարք ֆորմալ գործընթացների նախաձեռնությամբ կանխվել էր գործի, այսպես ասած, բովանդակային դատավարությունը, կարծես ժամանակ վերցնելով հարակից վերադասավորումների համար: Հատկանշական է, որ հունիսի 20-ին Վերաքննիչի դատավորը անսպասելի ընդհատեց «ժամանակի վրա խաղն» ու հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում