Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերն այն մասին, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է այցելեն երկիր, չնայած քաղաքական տարաձայնություններին:
«Ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է ոչ միայն անվտանգության, այլև այնպիսի զգացողություն ունենան, որ իրենց ողջունում են որպես ամենաթանկ հյուրերի, որոնք եկել են հանգստանալու և ոչ թե ամեն օր ներքաղաքական դաշտի մասին տեղեկատվություն կարդալու և շրջանցելու «Թբիլիսիում մարդկանց մեծ կուտակումները», ինչպես խորհուրդ է տվել Վրաստանի զբոսաշրջության նախարարությունը»,- գրել է Զախարովան Facebook-ում:
Դիվանագետը ակնհայտ է համարում, որ հայտարարությունը «պատրաստվել է արդեն հաշվիչի օգտագործումից հետո»:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ զբոսաշրջիկները պետք է շարունակեն այցելել, քանի որ սիրում են Վրաստանը:
Նա նաև նշել է, որ միջադեպի հիմքում ընկած խնդիրների լուծումը քաղաքական գործիչների խնդիրն է:
Հունիսի 22-ին «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան հաղորդել է, որ բոլոր տուրօպերատորները հաստատել են վրացական ուղղությամբ զբոսաշրջային այցելությունների դադարեցման իրենց պատրաստակամությունը: