ԱՄՆ-ում մետրոյի շինարարության ժամանակ շինարարները հայտնաբերել են 2 մլն տարեկան նախապատմական օբյեկտներ: Գտածոների թվում են կակղամորթների ու ծովառյուծի նախնու ծնոտների մնացորդներ՝ հայտնում է The Telegraph-ը:
Մասնագետները ենթադրում են, որ դրանք պատկանում են այն ժամանակներին, երբ Խաղաղ օվկիանոսը ավելի խորն էր մխրճված մայրցամաքի մեջ, քան այսօր:
Ներկայում հայտնաբերվել են կակղամորթներ, խխունջներ, միդիաներ ու սոճիի մի քանի խոշոր արմատներ, որոնք ներկայում աճում են Կալիֆոռնիայի կենտրոնական անտառներում:










































