Ավելի քան 400 օդաչու միացել են Boeing ամերիկյան ընկերության դեմ խմբային դատական հայցին, որը պահանջում է միլիոնավոր դոլարի վնասի փոխհատուցում` 737 MAX-ի վերջին տարբերակի նախագծման ժամանակ կատարված սխալները «անօրինակ կերպով թաքցնելու» պատճառով: Հաղորդում է ABC-ն:
Եթովպիական ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը մարտի 10-ին կործանվել է Եթովպիայում՝ 157 մարդու մահվան պատճառ դառնալով: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի է ենթարկվել Lion Air ընկերության նույն ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 189 մարդ: Միջադեպերից հետո American Airlines-ը արգելել է Boeing 737 MAX-ի թռիչքը:
Ըստ օդաչուների, ընկերության պատճառով նրանք հոգեբանական խանգարումներ են ստացել և ֆինանսական կորուստներ կրել, երբ Boeing 737 MAX-ը հանվել է թռիչքից:
Նշվում է, որ դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ Չիկագոյում: