Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Պուտինի համար Փաշինյանը ժամանակավոր ֆիգուր է. հիբրիդային պատերազմը ՀՀ ղեկավարության դեմ Մոսկվայի հրահանգով է

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած իր հանդիպումից հետո հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հորդորել են չմիջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ու չնայած այս հանգամանքին՝ ռուսաստանցի դիվանագետը դրանից մի քանի օր անց, ընդ որում իր նախաձեռնությամբ, հանդիպել է «հակահեղափոխական ճամբարի»[1] մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Այլ խոսքերով՝ Ռուսաստանի դեսպանը ներքաղաքական այս լարված իրավիճակում հանդիպում է դատական այն կարևոր մարմնի ղեկավարի հետ, որի շուրջ այսօր ներքաղաքական լուրջ կրքեր են բորբոքվում։ Երկրի նոր ղեկավարությունը, իշխանության ղեկը ստանձնած քաղաքական թիմն ամեն կերպ փորձում է իր վերահսկողության տակ առնել դատական իշխանության այս կարևոր մարմինը, որը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ նախկին վարչակարգի հետ դեռևս շարունակվող պայքարի մեջ, թե՛ Մարտի 1-ի գործում, քանի որ մայիսի 18-ի որոշմամբ Քոչարյանին կալանքից ազատած դատավորը նույն օրը նաև կասեցրել էր Քոչարյանի ու մյուսների դեմ գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի քննվի նրանց առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը։

Քոչարյանի գործոնը հայ-ռուսական հարաբերություններում

Դեսպանի այս քայլն, իհարկե, խիստ բացասաբար գնահատվեց շատ գործիչների ու մեկնաբանների կողմից։ Ինչպես քաղաքական վերլուծաբաններից մեկն է իր հոդվածում նշել՝ «արտառոցն այն է, որ Մոսկվան այս պարագայում գործում է բացահայտ՝ դեսպանի մակարդակով, չթաքնվելով իր ազդեցության ոլորտում գործող հայաստանյան գործիչների կամ Մոսկվայից ժամանած էմիսարների թիկունքում»։

Իհարկե, այն, որ պաշտոնական Մոսկվան, Ռուսաստանի ղեկավարությունը, մեղմ ասած, ոգևորված չէ Մարտի 1-ի գործի վերաբացման փաստով, հայտնի էր վաղուց։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հասկացրեց դրա մասին Քոչարյանին և Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո։ Այն, որ Քոչարյանը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մտերիմ ընկերն է, և նրանց մեջ ինչ-որ «քիմիա» կա, դա էլ իմացանք Քոչարյանի հարցազրույցներից։ Բայց այս վերջին դեպքերն իսկապես աննախադեպ են ու արտառոց, ու հայտնի չէ՝ թե՛ Քոչարյանին բացահայտորեն աջակցելը, թե՛ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը ինչպե՞ս կազդեն երկու երկրների ղեկավարների ու առհասարակ միջպետական հարաբերությունների վրա։

Մոսկվան սպասում է իրավիճակի զարգացմանը

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան, պուտինյան վարչակարգի հայտնի քննադատ Վիտալի Պորտնիկովը կարծում է, որ տվյալ պարագայում պիտի խոսենք ոչ թե այն մասին, թե ինչպե՞ս այս զարգացումները կազդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլ այն մասին, թե ինչպե՞ս է այս ամենը ազդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի նկատմամբ վերաբերմունքի վրա։

«Դուք պետք է մի շատ պարզ բան հասկանաք՝ Ռուսաստանում վստահ են, որ Հայաստանը այսպես թե այնպես իրենց գրպանում է, և հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ՝ վերջինս ոչ մի տեղ էլ չի փախչի Ռուսաստանից։

Ուստի սկզբունքորեն Մոսկվայի համար պարտադիր էլ չէ ինչ-որ կտրուկ քայլեր անելը։ Մոսկվան կարող է շատ հանգիստ թույլ տալ իրեն շարունակել շփումները այն մարդկանց հետ, ովքեր մտերիմ են Պուտինի հետ, և սպասել իրավիճակի զարգացմանը՝ կարծելով, որ կգա այն պահը, երբ ժողովրդական դժգոհություն կառաջանա Փաշինյանի ու նրա գործողությունների հանդեպ, կամ էլ կկազմակերպեն այդ դժգոհությունը, և այդ ժամանակ արդեն տեղի կունենա իշխանափոխություն։ Մենք այս սցենարի կիրառումը տեսել ենք նախկին խորհրդային տարբեր հանրապետություններում», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Պորտնիկովը։

ՌԴ դեսպանն իրեն «իրավիճակի տեր» է զգում Հայաստանում

Իսկ ռուս դեսպանին վերաբերող բուն հարցի վերաբերյալ Վիտալի Պորտնիկովն ասաց հետևյալը. «Ասենք՝ նրան հրավիրեցին ԱԳՆ։ Հետո ի՞նչ։ Բելառուսում նույնիսկ փոխեցին Ռուսաստանի դեսպանին։ Եվ ի՞նչ փոխվեց դրանից։ Դա ընդհանրապես կարևոր չէ։ Ո՞վ է գլխավոր դեմքը ռուս-հայկական հարաբերություններում։ Ռուսաստանի դեսպանը իրեն ավելի շատ է իրավիճակի տեր համարում Հայաստանում, քան վարչապետն ու նախագահը միասին վերցրած, քանի որ հենց իր երկրի դիրքորոշումից է կախված Հայաստանի անվտանգությունը, ոչ թե Հայաստանի նախագահից, վարչապետից կամ նույնիսկ Հայաստանի զինված ուժերից։ Հայաստանի անվտանգությունը կախված է Ռուսաստանից, որին ինքն է ներկայացնում։ Ի՞նչ պիտի մտածի Հայաստանի ԱԳՆ-ում ընդունելության նստած ռուս դեսպանը»։

Մեր պատասխանին՝ պիտի մտածի, որ Ռուսաստանի նման վերաբերմունքը Հայաստանին, որը միշտ ցուցադրվել է նախկին իշխանությունների օրոք, այլևս անընդունելի է, Պորտնիկովը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ, ի՞նչ ապացույցներ ունեք, ի՞նչ կարող եք նրան անել։ Նա ներկայացնում է Ռուսաստանը և կատարում է իր քաղաքական ղեկավարության հրահանգները»։

Փաշինյանը ժամանակավոր ֆիգուր է Պուտինի համար

Ուկրաինացի մեկնաբանը շատ լավ է պատկերացնում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, Մարտի 1-ի գործի դերն ու նշանակությունը նոր իշխանության և քոչարյանականների ու նախկին ռեժիմի հետ կապված տարբեր ուժերի պայքարի առանցքում, բայց կարծում է, որ այս ամենը առանձնակի նշանակություն չունի Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանը այսպես թե այնպես չի կարող փոխել այն ընթացքը, որով շարժվում է վերջին երեք տասնամյակներին։

«Հայաստանը մանևրելու մեծ հնարավորություններ չունի», – ասում է Պորտնիկովը։

Ճնշում գործադրո՞ւմ է Կրեմլը Փաշինյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով, թե՞ ոչ՝ մեր զրուցակիցը չգիտի, բայց ակնհայտ է համարում այն, որ Կրեմլը աջակցում է Քոչարյանին. «Ես կարծում եմ, որ Կրեմլում ոչ ոք լուրջ չի վերաբերվում Փաշինյանին։

Պուտինի ու իր շրջապատի համար Փաշինյանը ժամանակավոր ֆիգուր է, պարզապես քաղաքական պատահականություն, որը վաղ թե ուշ փոխարինվելու է այնպիսի գործչով, որն ավելի հասկանալի է Կրեմլի համար։ Ու քանի որ Փաշինյանը, միևնույն է, չի կարող փոխել իր երկրի արտաքին քաղաքականությունը և չի կարող որևէ բան անել Ռուսաստանից Հայաստանի կախվածության հետ, այդ պատճառով էլ Մոսկվայում չեն շտապում»։

Այսպիսով, թեև ներքին զարգացման միտումները Հայաստանում այլ ուղղությամբ են ընթանում, և շատերը կասեն, թե Քոչարյանի ու իր պես կառավարող ավտորիտար ղեկավարների ժամանակը անցել է, այնուամենայնիվ, Մոսկվայում, ըստ Պորտնիկովի, այլ կերպ են նայում այս ամենին։

«Մոսկվայում կարծում են, որ ժողովրդական տրամադրությունները նախկին խորհրդային հանրապետություններում շատ փոփոխական են, և դա բազմիցս տեսել են ոչ միայն Հայաստանի օրինակով։ Կան շատ առաջնորդներ, ովքեր կարծում են, որ ժողովուրդն իրենց թիկունքին է կանգնած, բայց անցնում է մեկ-երկու տարի, և ժողովուրդը դադարում է նրանց աջակցել, նրա տրամադրությունները փոխվում են, դժգոհություն է առաջանում այն պատճառով, որ չարդարացան իր սպասելիքները, տեղի չունեցան այն փոփոխությունները, որոնք ակնկալում էր ժողովուրդը։ Եվ այդ ժամանակ ժողովրդին այլ լիդեր են առաջարկում»։

Մոսկվայից փախչելու տեղ չունե՞նք

Հաճախ է լինում, երբ քննարկումները նմանատիպ թեմաների շուրջ հանգում են հավերժական այն հարցին, թե ի՞նչ է ժողովուրդը և որքանո՞վ ժողովրդի գործոնը կարող է ազդել քաղաքականության վրա։ Վիտալի Պորտնիկովն ասում է, որ ժողովուրդը կոնստանտ չէ, այսինքն՝ կայուն մեծություն չէ։ Ուկրաինացի վերլուծաբանն, իհարկե, համաձայն է այն մտքի հետ, որ լինելով բավական ամորֆ երևույթ՝ ժողովուրդն, այնուամենայնիվ, որոշակի պահերի՝ ինչպես եղավ, օրինակ, նախորդ տարի Հայաստանում, դառնում է շատ որոշակի ու վճռական գործոն, բայց մյուս կողմից նա կարծում է, որ դա նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ ժողովրդի ընտրությունը կարող է ազդել երկրի աշխարհաքաղաքական ընտրության վրա։

«Հայ ժողովրդի ընտրությունը չի կարող ազդել երկրի աշխարհաքաղաքական ընտրության վրա, ուստի հայ ժողովուրդը ոչ ոքի չի հետաքրքրում Մոսկվայում, քանի որ, կրկնում եմ, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայ ժողովուրդը այսօր գնալու տեղ չունեն։

Հետևաբար, ի՞նչ կապ ունի՝ ո՞ւմ է ժողովուրդը աջակցում»։

Հիբրիդային պատերազմ՝ ՀՀ ղեկավարության դեմ

Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ իրականացվող «հիբրիդային պատերազմին», որի մասին խոսեց նաև վարչապետ Փաշինյանը, Պորտնիկովն ասում է, որ հիբրիդային պատերազմ կարող է իրականացվել Հայաստանի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ նրան իշխանությունից զրկելու նպատակով. «Անշուշտ, այդ ալիքը սկսվեց այն օրը, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, և կավարտվի այն օրը, երբ նա կկորցնի իր իշխանությունը։ Ես չեմ կասկածում, որ Հայաստանի ղեկավարության դեմ հիբրիդային պատերազմ վարելը Ռուսաստանի ղեկավարության առաջադրանքն է և վաղ թե ուշ այն իրագործվելու է, և պարոն Փաշինյանը ևս պիտի գիտակցի դա։ Նա պիտի փորձի հասկանալ, թե ինչպե՞ս է պատրաստվում հաղթել այդ պատերազմում և ովքե՞ր են իր դաշնակիցները։ Ես կարծում եմ, որ Կրեմլը չի աջակցում այս կառավարությանը, քանի որ այն հասկանալի չէ իրեն»։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ «Փաշինյա՞նը՝ իր «բզիկներով» ու թերություններով, թե՞ Նեռը. իրերն իրենց անունով կոչելու և վճռականորեն գործելու ժամանակը»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում