Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թաթան ապաքաղաքական կերպար է, բայց հեղափոխության օրերին չէր կարող անտարբեր մնալ

Արվեստագետը ստեղծարար է, սակայն եթե նայենք մարքետինգի տեսանկյունից, ապա արվեստագետի ցանկացած ստեղծագործություն, լինի դա գիրք, երաժշտություն թե քանդակ, ապրանքատեսակ է, որը պետք է ներկայացնել հանրությանը: Հենց այստեղ արվեստագետին օգնության են հասնում մենեջերները և պրոդյուսերները, որովհետև արտիստի ներաշխարհը նախատեսված չէ շուկայական հարաբերությունների համար:

Պրոդյուսերի ինստիտուտը՝ իբրև արվեստի շարժիչ ուժ. «Առաջին լրատվական»- ի հետ այս թեմայի շուրջ զրույցում երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչի վրա պետք է խարսխված լինի պրոդյուսերի և արտիստի համագործակցությունը՝ հաշվի առնելով այն, որ կյանքը ցույց է տվել՝ լավագույն գործընկերները, ընկերները անգամ սիրահար զույգերը և ամուսիններն այդ հարաբերության դեպքում բաժանվում են և այրվում են կամուրջները, նշեց. «Արդեն 23 տարի է՝ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն եմ, կարելի է ասել՝ մեր այդ կապը ֆենոմենալ է, աշխատում ենք, ճանապարհ ենք գնում խմբով միասին, ինչը հեշտ չէ. ինձ թվում է այդ հարաբերություններն անխախտ է պահում այն, որ մենք՝ ամեն մեկս զբաղվում ենք մեր գործով, նաև երևի թե Աստված է այդպես ուզել»:

Ստեղծագործական միտքը հասցնել մինչև վերջին կետ. ըստ Գ. Նազարյանի՝ սա է պրոդյուսերի աշխատանքի գլխավոր նպատակը: Նրա խոսքով՝ ոլորտը բարելավելու համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ: «Ստեղծագործողին պետք է ազատություն, բայց առանց պետության աջակցության, լուրջ քայլեր չենք կարող անել»,- նշեց պրոդյուսերը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է աշնանը համահայկական ժողովրդկան երգի փառատոն անցկացնել՝ մրցանակաբաշխությամբ: Պրոդյուսերի խոսքով՝ անհրաժեշտ է նպաստել ժողովրդական երգի զարգացմանը:

Թաթա Սիմոնյանը հեղափոխությանը երգ նվիրեց, առաջիկայում ի՞նչ նոր երգեր է պատրաստվում նվիրել Հայաստանին՝ հաշվի առնելով այն, որ արվեստագետներն արագ են արձագանքում. անդրադառնալով այս հարցին՝ Գ. Նազարյանը նշեց. «Դա զգացմունք էր, այդ երգի ծնվելը մի գիշերվա մեջ տեղի ունեցավ. Թաթան ապաքաղաքական կերպար է, համեստ ու ամաչկոտ, բայց հեղափոխության բուռն օրերին չէր կարող անտարբեր մնալ, հոգին ալեկոծվում էր… անկեղծ պոռթկում եղավ և այդ երգը ծնվեց»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում